ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՎԱՅԲԵՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ԳՈՎԱԶԴ
Սպրինտ Կենտրոնը Հայաստանի տարածքում առաջին կազմակերպությունն է, որն ներկայացնում է հաղորդագրությունների
և պրոմո-նյութերի օրինական առաքում Վայբեր հավելվածի օգտատերերին
Բջջային մարքեթինգի նորույթներից է Վայբեր հավելվածի օգտատերերին մարքեթինգային հաղորդագրություների ուղարկումը։
Ի տարբերություն ավանդական բջջային SMS հաղորդագրությունների Վայբերի միջոցով հաղորդագրությունները կարող են պարունակել.
- տեքստային հաղորդագրություն մինչև 1000 նիշ, ցանկացած լեզվով
- նկար 400x400,
- հղման կոճակ դեպի ցանկացած վայր
- հաղորդագրությունները օրինական են, քանի որ հավելվածի բեռնման ժամանակ օգտատերերը գովազդային հաղորդագրություների ստացման համաձայնություն են տալիս։

Սպրինտ Կենտրոնը առաջինն է հայաստանյան շուկայում, որն առաջարկում է Վայբեր հաղորդագրությունների առաքում պաշտոնական կապուղիով, որոնք տարբերվում են շուկայում առկա ոչ պաշտոնական հաղորդագրություններից, որոնք չեն երաշխավորում ստացում և որակ:
Ստորև ներկայացնում ենք տարբերությունները և առավելությունները
-
Հաղորդագրություները հայտնվում են անմիջապես սմարթֆոնի էկրանին,
-
Հաղորդագրության վերնագիրն ունի պաշտոնական ուղարկման նշում (1)
-
Հաղորդագրությունների մեջ հնարավոր է տեղադրել մեկ հղում` դեպի կայք կամ հավելվածի բեռնում (2)
-
Օգտատերերը, ովքեր չեն ցանկանում ստանալ հաղորդագրությունները, հեշտությամբ կարողանում են ապագրանցվել։ (3)
ՎԱՅԲԵՐ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Խանութներ, սուպերմարկետներ և այլն - նոր ապրանքի ստացման, զեղչերի, ակցիաների տեղեկացման նպատակով տեքստ+նկար+հղում ձևաչափով:
• Բանկերին, ՈՒՎԿ-ներին, ապահովագրական ընկերություններին - հաճախորդներին վճարման հիշեցումներ, օնլայն վարկեր և այլ տեղեկություններ հաղորդելու նպատակով
• Ռեստորաններին, խաղատներին, ակումբներին - մենյուի նորույթների, հրավիրված երաժիշտների, խաղարկությունների և այլ տեղեկություններ հաճախորդներին հաղորդելու նպատակով:
• Տուրիստական գործակալություններին - հաճախորդներին նոր առաջարկների, չվերթներում եղած փոփոխությունների մասին տեղեկություններ հաղորդելու նպատակով
• Ծառայություններ մատուցող կազմակերպություններին - իրենց ծառայությունների ավելացման, փոփոխման, վճարումների մասին տեղեկատվության հաղորդման վերաբերյալ
• Հավելվածների բեռնման կամ կայքի այցելության բարձրացման նպատակով այս պահին Վայբեր հաղորդագրությունները ապահովում են առաջատար դիրք, գին/որակ հարաբերակցությամբ